211652_close_icon
views-count13442 դիտում article-date 15:19 05-01-2018

Վրացական դատարանը Սաակաշվիլիին հեռակա կարգով դատապարտել է 3 տարվա ազատազրկման

Թբիլիսիի քաղաքային դատարանը հեռակա կարգով 3 տարվա ազատազրկման է դատապարտել Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա նահանգի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին: Այս մասին հայտնում է Telegraf-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ Սաակաշվիլին, մասնավորապես, մեղավոր է ճանաչվել պաշտոնական դիրքի չարաշահման համար՝ 2009 թվականին:

Նմանատիպ նյութեր