211652_close_icon
views-count1273 դիտում article-date 09:21 15-11-2023

Կիևի դատարանը ռուսաստանաբնակ հրապարակախոս Արմեն Գասպարյանին հեռակա կարգով 10 տարվա ազատազրկման է դատապարտել

Կիևի Շևչենկովսկի շրջանային դատարանը Ռուսաստանի ռազմական-պատմական ընկերության կենտրոնական խորհրդի անդամ, «Russia Today»-ի լրագրող, հրապարակախոս Արմեն Գասպարյանին հեռակա կարգով 10 տարվա ազատազրկման է դատապարտել։ Այս մասին, Tert.am-ի փոխանցմամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Укринформ-ին։

Հաղորդվում է , որ դատարանը, ի թիվս այլ մեղադրանքների, Գասպարյանին մեղավոր է ճանաչել նաև «Ուկրաինայի չկայացածության մասին պնդումները քարոզելու» համար և դատապարտել տասը տարվա ազատազրկման։

Ինքը՝ հրապարակախոսը, հայտարարել է, որ դատավճիռն իրեն բացարձակապես չի զարմացրել, քանի որ ըստ ՔՕ-ի, այն հոդվածով, որով իրեն դատել են, առավելագույն պատիժ է սահմանվում տասը տարին։

Գասպարյանը նշել է, որ դատավճռի մասին համացանցից է իմացել և հեգնանքով է վերաբերում դրան։
«Հուսով եմ՝ դատավճիռը ոչ մի կերպ չի ազդի իմ մասնագիտական գործունեության վրա, թեև սա, իհարկե, ծիծաղելի է, քանի որ որոշումը դեռ չենք էլ տեսել»,- հավելել է նա։

Նմանատիպ նյութեր