6914 դիտում
10:17 02-09-2017
Թրամփը այսօր կրկին կայցելի Թեքսաս. «Ամերիկայի ձայն»
Սպիտակ տունը տեղեկացրել է, որ Հարվի փոթորկից տուժածներին հատկացվող օգնությունը հասանելի կլինի հաջորդ ամսվանից:
Մինչ հարավային Թեքսաս նահանգում շարունակվում են Հարվի փոթորկից հետո մեկնարկած փրկարարական և վերականգնողական աշխատանքները, Սպիտակ տունը վստահեցրել է տուժածներին, որ օժանդակության համար հատկացված գումարը ծառայելու է նպատակին:
Հարվի Փոթորիկը հսկայական վնաս է հասցրել ԱՄՆ-ի Թեքսաս և Լուիզիանա նահանգներին: Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդականի խոսքով, փոթորկից տուժածների համար հատկացված գումար հասանելի կլինի հաջորդ ամսից:
«Եթե վերականգնողական աշխատանքների համար հիմա կամ հետագայում լրացուցիչ ֆինանսական օգնության կարիք լինի, մենք դրան կանդրադառնանք փուլային տարբերակով: Ես մտահոգված չեմ այն փաստից, որ այս պահին չկան անհրաժեշտ միջոցներ ընթացիկ, կամ հաջորդ ամիս տրամադրվող օգնության և վերականգոնղական աշխատանքների համար»,- հայտարարել է Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Բոսերթը:
Բոսերթի խոսքերով, Հարվի փոթորկի հետևանքով տուժած տների թիվը հասնում է 100 հազարի, վնասվել են պետական ենթակառուցվածքները, որոնց թվում' բազմաթիվ մայրուղիներ և կամուրջներ:
Ամենամեծ վնասը Հարվի փոթորիկը հասցրել է հատկապես ԱՄՆ-ի ազգաբնակչությամբ չորրորդ ամենախոշոր՝ Հյուսթըն քաղաքին: Հյուսթընի քաղաքապետի խոսքերով՝ քաղաքային կյանքը տեղական ընկերությունների համար, այնումենայնիվ, ընթանում է իր սովորական հունով:
«Թույլ տվեք ասել, ինչու եմ կարծում, որ ամեն ինչ կվերականգնվի մեկ տարվա ընթացքում: Պատճառն այն է, որ բոլոր կորպորացիաներն ու մարդիկ նպատակադրված են աշխատում այդ ողղությամբ և ջանք ու եռանդ չեն խնայում»,- հայտարարել է Հյուսթընի քաղաքապետ Սիլվեսթեր Թըրները:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփն ու Մայք Փենսն արդեն իսկ ացյելել են աղետի գոտի: ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը մասնակցել է վերականգողական աշխատանքներն, իսկ Թրամփը պատրաստվում է կրկին վերադառնալ Թեքսաս առաջիկա շաբաթ օրը:
Քամուց և տեղատարափ անձրևներից ու հեղեղումներից փոթորկի վերածված Հարվիի ավերածությունների հետևանքներն ու տնտեսական վնասները դեռ վերջնական հաշվարկների փուլում են, իսկ մահացությունների թիվը ներկայումս հասնում է 37-ի:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4011836.html]«Ամերիկայի ձայն»[/url]:
Նմանատիպ նյութեր
3976 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
7149 դիտում
10:32 16-09-2017
Հայաստան կայցելի ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցչական բացառիկ պատվիրակություն. «Ամերիկայի ձայն»
7748 դիտում
11:24 16-09-2017
Հայաստան կայցելի ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցչական բացառիկ պատվիրակություն. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
955 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1072 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»