Սերենա Ուիլյամսը դուստր է ունեցել
Ամերիկացի հայտնի թենինսիստուհի Սերենա Ուիլյամսը, ով այս տարվա բոլոր մրցաշարերին իր մասնակցությունը հղիության պատճառով դադարեցրել է, դուստր է լույս աշխարհ բերել։
Ինչպես հաղորդում է BBC-ն, երեխան ծնվել է Ֆլորիդայի բարձրակարգ բժշկական կլինիկաներից մեկում։
Հայրը հայկական արմատներով Ալեքսիս Օհանյանն է՝ Reddit կայքի համահիմնադիրը։ Զույգը նշանադրվել է 2016 թ-ին։
Սերենան արդեն իսկ բաց է թողել »Մեծ սաղավարտ»-ի 3 մրցաշար. Ֆրանսիայի բաց առաջնությունը, Ուիմբլդոնը և ԱՄՆ-ի բաց առաջնությունը, սակայն նա հայտարարել է, որ պատրաստվում է 2018 թ-ին վերադառնալ մեծ սպորտ։