Մոսկվան Վաշինգտոնին բողոքի նոտա է հղել՝ կապված ծրագրվող խուզարկությունների հետ
ՌԴ ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել Մոսկվայում ԱՄՆ դեսպանության խորհրդական-դեսպանորդ Է. Գոդֆրիին՝ կապված Վաշինգտոնում ռուսական առևտրային ներկայացուցչությունում խուզարկություն անցկացնելու ԱՄՆ իշխանությունների պլանների հետ։ Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` նոտայում ծրագրվող խուզարկություններն անվանվել են աննախադեպ, ագրեսիվ ակցիա, որն ամերիկյան հատուկծառայությունները կարող են օգտագործել սադրանքների համար։
ԱԳՆ-ում նաև նշել են, որ Մոսկվան իրեն պատասխան միջոցառումների իրավունք է վերապահում։
Նշենք, որ այսօրվանից ԱՄՆ-ն զրկել է Ռուսաստանին այդ հաստատության հասանելիությունից, չնայած շենքը հանդիսանում է ռուսական պետական սեփականություն և ունի դիվանագիտական անձեռնմխելիություն։