45481 դիտում
22:35 02-09-2017
Գողություն Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրունում. Թռցրել են վերակենդանացման բաժնի վարիչի դրամապանակը
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով սեպտեմբերի 1-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձիք Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնի վարիչ 57-ամյա Աննա Չոբանյանի աշխատասենյակից գողացել են նրա դրամապանակը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` գողերն օգտվել են աշխատասենյակի դռան բաց լինելու հանգամանքից, իսկ դրամապանակում եղել է 300 ԱՄՆ դոլար, բանկային քարտ և 90 հազար դրամ:
Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1639 դիտում
13:32 01-06-2014
Առողջապահության նախարարը այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական վերակենդանացման բաժանմունք