211652_close_icon
views-count5185 դիտում article-date 10:31 05-09-2017

Հոգեբանին սպանողը համարվել է անմեղսունակ և ուղարկվել հարկադիր բուժման. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Հուլիսի 17-ին հոգեբան Ռուբեն Պողոսյանին սպանած Հրանտ Համբարձումյանը, ինչպես հաղորդեց նրա շահերի պաշտպանը Լևոն Բաղդասարյանը, երեկ ուշ երեկոյան դատական նիստում քննիչի միջնորդությամբ համարվել է անմեղսունակ և ուղարկվել է հարկադիր բուժման։ Հիշեցնենք, որ փաստաբանը մեր նախորդ զրույցներից մեկի ժամանակ նշել էր, որ «ամբողջ խնդիրը հենց այն է, որ նախաքննական մարմինը պետք է տա նաև գնահատականը, մարդը ուներ հոգեբույժի՞, թե՞ հոգեբանի կարիք: Այստեղ է թաղված շան գլուխը»: Հիշեցնենք՝ Հրանտ Համբարձումյանը մեկ տարուց ավելի որպես պացիենտ հաճախել է հոգեբանի մոտ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր