211652_close_icon
views-count8781 դիտում article-date 10:59 05-09-2017

Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյան շուտով կհայտնվի կալանավայրում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Արամայիս Ավետիսյանը շուտով կհայտնվի կալնավայրում: «Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր Արամայիս Ավետիսյանի խարդախության փաստի առթիվ հարուցված քրեական գործին, որի համար Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտեց 1 տարի, 6 ամիս, 5 օր ժամկետով պայմանականորեն ազատազրկման: Սակայն մեղադրող դատախազը դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան` պահանջելով, որ Ավետիսյանը պատիժը կրի կալանավայրում: ՀՀ վերաքննիչ դատարանն էլ բավարարել է դիմումը և որոշում է կայացրել, որ Արամայիս Ավետիսյանը 1 տարի, 6 ամիս, 5 օր պետք է անցկացնի ՀՀ արդարադատության նախարարության տակ գտնվող համապատասխան քրեակատարողական հիմնարկում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր