9033 դիտում
14:48 05-09-2017
Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնական այցը Չինաստան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Սեպտեմբերի 5-ի առավոտյան Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է Չինաստանի ազգային պաշտպանության ակադեմիա։
Չինաստանը մեծ ուշադրություն է ցուցաբերում ռազմական կրթությանը։ Երկրում գործում են մի շարք ռազմակրթական հաստատություններ, որոնք մասնագետներ են պատրաստում ինչպես Չինաստանի, այնպես էլ այլ երկրների զինված ուժերի համար։ Ազգային պաշտպանության ակադեմիան ՉԺՀ առանցքային կրթօջախներից մեկն է, որի հետ Հայաստանը համագործակցության մեծ փորձ ունի։
Ակադեմիայի ղեկավար կազմի հետ հանդիպմանը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը գոհունակությամբ է խոսել տարիների ընթանցքում կուտակված այդ փորձի մասին՝ շնորհակալություն հայտնելով հայ սպաների հանդեպ ցուցաբերված վերաբերմունքի համար։ Ըստ ակադեմիայի ղեկավարության՝ հայ զինվորականներն իրենց դրսևորում են բացառապես դրական կողմերով և փայլուն արդյունքների հասնում կրթության մեջ։
Վիգեն Սարգսյանն ակադեմիայի սաների համար հանդես է եկել դասախոսությամբ, որի ընթացքում անդրադարձել է հայ-չինական պատմական ընդհանրություններին, հայկական բանակի ձևավորման փուլերին, ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդիրը, ինչպես նաև խոսել տարածաշրջանային հիմնախնդիրների մասին՝ ժամանակակից մարտահրավերների լույսի ներքո։
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է նաև ակադեմիայի սաների հարցերին։
Դասախոսության ավարտին Վիգեն Սարգսյանը շրջել է ակադեմիայի տարածքում, ծանոթացել ուսումնական ծրագրերին և կրթական հնարավորություններին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
211 դիտում
22:02 03-01-2025
Չինաստան այցը հանրապետության ապագան է․ Լուկաշենկոն նախագահական ընտրություններից առաջ կայցելի Չինաստան
8562 դիտում
22:20 29-10-2016
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստի ընթացքում
Այս բաժնից
697 դիտում
10:16 03-01-2025
Շնորհավորում եմ բոլորիս 2025 թվականի առաջին աշխատանքային օրվա առիթով. Նիկոլ Փաշինյան
1207 դիտում
21:26 02-01-2025
Արամ Ա Վեհափառ Հայրապետը Լիբանանում պապական նվիրակի հետ է հանդիպել
1072 դիտում
19:54 02-01-2025
Հավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու մեր առաքելությանը․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն