211652_close_icon
views-count5197 դիտում article-date 09:49 06-09-2017

ԱԺ պատգամավորները աշխատավարձ դեռ չեն ստացել, և հայտնի չէ, թե երբ կստանան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավորները մինչև հիմա չեն ստացել իրենց աշխատավարձը, և հույս էլ չկա, որ մինչև շաբաթվա վերջ այդ հարցը լուծվի: Մինչ­դեռ նախկինում ԱԺ պատգամավորների աշխատավարձերը վճարվել են ամենաուշը մինչև ամսվա 5-ը: Իսկ պատճառն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նորամուծություններն են. նա որոշել է մտնել խիստ ղեկավարի դերի մեջ, և պահանջել պատգամավորների աշխատանքային «տաբելը»՝ ստուգելու հա­մար, թե ովքեր են բացակայել հանձնաժողովների նիստերից, քանի անգամ: Եվ արդյունքում պատգա­մավորների աշխատավարձերն ուշանում են: Միայն թե հետաքրքիր է՝ արդյո՞ք Բաբլոյանի «ուժը կհե­րիքի» և պահումներ կանի հենց իրենց խմբակցության արտոնյալ պատգամավորներից, թե ամեն ինչ կկոտրվի «շարքայինների» գլխին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր