ԱՄՆ-ն և Չինաստանը երբեք չեն հատի «առևտրի պատերազմի» սահմանը. փորձագետ
Միացյալ Նահանգները և Չինաստանը չեն անի այնպիսի քայլ, որը կհանգեցնի երկու պետությունների միջև առևտրային պատերազմի։ Նման համոզմունք է հայտնել Էդվարդ Լյուտտվակի անվան ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետը, հաղորդում է Tass-ը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը և Պեկինը ստիպված են հաշվի նստել մեկմեկու շուկաներին հասանելիություն ունենալու անհրաժեշտության հետ։
Վերջինս հավելել է, որ այն, ինչ ձեռնարկում է ԱՄՆ-ի նախագահի ադմինիստրացիան, պտք է պարզապես դիտարկել որպես պաշտպանություն, որպես քայլ՝ ուղղված հավասարակշռությունը վերականգնելուն։