Անգելա Մերկելի վրա լոլիկներ են նետել ելույթի ժամանակ
Գերմանիայի կանցլերի թեկնածու, Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Անգելա Մերկելի վրա լոլիկներ են նետել Գեյդելբերգ քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ։
Միջադեպը տեղի է ունեցել Մերկելի ելույթի ավարտին։ Լոլիկներից մեկը դիպել է կանցլերի կոստյումին։ Սակայն փորձառու քաղաքական գործիչը չի շփոթվել և շարունակել է իր ելույթը։
Ոստիկանությունը դեռևս չի հայտնաբերել օրինախախտներին։ Իսկ Մերկելի ելույթին ներկա է գտնվել մոտ 3000 մարդ։