211652_close_icon

25-ամյա թուրքը հայտնվել է Անգելա Մերկելի անկողնում

views-count28902 դիտում article-date 10:24 14-01-2014
Գերմանիայի դատախազությունը պատրաստել է կանցլեր Անգելա Մերկելի ծառայողական օդանավ մտած և նրա անկողնում հայտնված 25-ամյա թուրք երիտասարդի մեղադրական գործով զեկույցը: Դեպքը տեղի է ունեցել 6 ամիս առաջ: Ուլքան Թ.-ն այդ օրը զինվորական համազգեստով ներթափանցել է Բոննի միջազգային օդանավակայան, որտեղ կայանված է եղել Մերկելի ծառայողական օդանավը և փորձել է գործի դնել օդանավի շարժիչը, որպեսզի թռչի: Սակայն նրան այդ պահին նկատել են անվտանգության աշխատակիցները: Վերջիններից թաքնվելու նպատակով նա անցել է Մերկելի ննջարան և պառկել նրա մահճակալին: Երիտասարդին ձերբակալել են: Դատահոգեբանական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ երիտասարդը տառապում է շիզոֆրենիայով:

Նմանատիպ նյութեր