211652_close_icon

Վերջին երկու շաբաթվա ընթացքում առնվազն 146 հազար ռոհինջա փախստականներ են եկել Բանգլադեշ

views-count4616 դիտում article-date 21:18 06-09-2017
Մյանմայում բռնությունների նոր ալիքի տարածման պատճառով վերջին երկու շաբաթվա ընթացքում առնվազն 146 հազար ռոհինջա փախստականներ են եկել Բանգլադեշ: Այդ մասին գրում է TACC-ը: Ինչպես հայտնում է աղբյուրը` անցյալ տարվա հոկտեմբերից սկսած Մյանմայի Ռաքհայնի նահանգի տարածքից փախստականների ընդհանուր թվաքանակը Բանգլադեշում հասել է 223 հազարի: Ռաքհայնում իրադրությունը կտրուկ սրվել է օգոստոսի 25-ին, երբ «Ռոհինջայի փրկության արաքանյան բանակ» շարժման հարյուրավոր զինյալներ հարձակումներ իրականացրեցին ոստիկանության 30 հենակետերի վրա: Ընդհարումների արդյունքում զոհվեց ավելի քան 400 մարդ:

Նմանատիպ նյութեր