211652_close_icon
views-count4523 դիտում article-date 09:51 07-09-2017

Ճիպոտի կամ որևէ լաթի միջոցով ուժեղ հարվածում ենք, կրակը մարում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թվում էր՝ Խոսրովի անտառ պետական արգելոցի հրդեհից իշխանությունները, մասնավորապես՝ արտակարգ իրավիճակների նախարարությունը դասեր քաղած կլինեն, բայց ապարդյուն. հերթական անտառային հրդեհները, այս անգամ Բյուրականում, Հրազդանում, հակառակն ապացուցեցին: Չնայած վաղուց արդեն 21-րդ դարում ենք, սակայն Հայաստանում հրդեհները շարունակում են հանգցնել նախնադարյան մեթոդներով՝ լաթերով ու ծառի ճյուղերով: «Ժողովուրդ» օրաթերթը ԱԻՆ-ից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են ճիպոտներով ու լաթերով կրակը հանգցնում: Նախարարությունից պարզաբանեցին. «Նախ՝ այդ միջոցը կիրառվում է մյուս միջոցների հետ զուգահեռ: Հրդեհաշիջման մարտավարության ընդունված միջոց է այն: Դա նման է վառվող մոմը փչելուն: Ինչից է կրակը առաջանում, երբ հրավառ նյութ է լինում, հրդեհավտանգ, որը ունակ է այրվելու, այն արձակում է որոշակի գոլորշիներ, որոնք միախառնվում են թթվածնի հետ, և կրակ է բռնկվում: Հիմա այդ բույսերից առաջանում են նման գոլորշիներ, որոնք խառնվելով թթվածնի հետ՝ բռնկվում են: Իսկ երբ ուժեղ հարվածներ են հասցնում կրակին, այդ գոլորշիների խտությունը նոսրանում է մթնոլորտում, ու դրանով կրակը մարվում է: Երբ ճիպոտի կամ որևէ լաթի միջոցով ուժեղ հարվածներ ենք հասցնում, գոլորշիների կոնցենտրացիան օդի մեջ պակասում է, հետո մարում է»,- ասված է նրանց պարզաբանման մեջ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր