211652_close_icon
views-count9950 դիտում article-date 10:46 07-09-2017

Տարոն Մարգարյանի սանիկը գրադարանավարից դարձել է ՀՈԱԿ-ի տնօրեն. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին գրել էինք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մորաքրոջ դստեր`դեռևս 2011 թվականին կատարված նշանակման մասին: Քաղաքապետարանից մեզ հայտնել էին, որ թիվ 57 մանկապարտեզ-հիմնարկն ընդգրկված է «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի կազմում՝ ի թիվս 7 այլ մանկապարտեզ-հիմնարկների, որոնց ղեկավարներին և մնացած բոլոր աշխատողներին նշանակում և ազատում է ՀՈԱԿ-ի տնօրենը: «Ավանի մանկապարտեզներ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (ՀՈԱԿ) ստեղծվել է դեռևս 2006 թվականին: Երևանի ավագանու 2011 թվականի փետրվարի 8-ի որոշումով էլ Երևանի քաղաքապետարանի անմիջական ենթակայության տակ գտնվող կազմակերպությունները հանձնվել են վարչական շրջանների ենթակայությանը: Այդ կազմակերպությունների ցանկում են եղել «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի թիվ 51, 52, 53, 54, 55, 56, 57 մանկապարտեզ հիմնարկները: Եվ երբ տեղեկանում ենք, թե ով է «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի տնօրենը, որն էլ իր հերթին լիազորված է նշանակումներ կատարել իր ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների ղեկավար կազմերին և մյուս աշխատակիցներին, ամեն ինչ ավելի է ընդգծվում: Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Պողոսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի սանիկն է, իսկ Պողոսյանի ամուսինը՝ Տիգրան Մուրադյանը, քաղաքապետի ընկերն է: Նույն աղբյուրի փոխանցմամբ, վերջինս աշխատում է «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր