3323 դիտում
16:42 07-09-2017
Ջորջ և Ամալ Քլունիները ապաստան են տվել ԻՊ-ի հարձակումից տուժած իրաքցի երիտասարդի
Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր ու դերասան, բարերար Ջորջ Քլունին և նրա կինը՝ իրավաբան Ամալ Քլունին, Իրաքից ԻՊ գրոհայիններից փախած մի եզդի րիտասարդի են ապաստան տվել։ Այդ մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։
Ինչպես նշում է ամսագիրը, ամուսիններն իրենց քայլի մասին հանրությանը չեն իրազեկել։ Նրանք երիտասարդին տեղավորել են Քենտաքի նահանգի Օգասթա քաղաքում գտնվող իրենց տանը։
Ամսագիրը, հղում անելով իր աղբյուրին, գրում է, որ Ջորջ Քլունիի խոսքով՝ իրաքցին ավտոբուսով մեկնելիս է եղել Մոսուլ, երբ ԻՊ ահաբեկիչները գնդակահարել են ավտոբուսի վարորդին ու հայտարարել, որ նույնը կանեն նրանց հետ, ովքեր ուզում են սովորել քոլեջում։
«Նա ողջ է մնացել ու եկել է Ամերիկա»,-ասել է Ջորջը։ Այժմ երիտասարդը Չիկագոյի համալսարանի ուսանող է։
Նմանատիպ նյութեր
3591 դիտում
21:00 14-05-2016
Ջորջ և Ամալ Քլունիները բոլորի ուշադրության կենտրոնում
16124 դիտում
21:37 06-06-2017
Ջորջ և Ամալ Քլունիները երկվորյակներ են ունեցել
1696 դիտում
12:07 09-04-2015
Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Քլունին, պաշտպանելու է Մալդիվների նախկին նախագահի շահերը
Այս բաժնից
793 դիտում
23:31 20-10-2024
Ուկրաինայի ԱԳ նախարարը կայցելի Թուրքիա
1372 դիտում
23:02 20-10-2024
Ադրբեջանական բանակի սպա է մահացել
1003 դիտում
22:35 20-10-2024
Վրաստանի նախագահը միացել է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» խորագրով ընթացող երթին