Սաուդյան Արաբիայի թագավորը մոտակա շաբաթների ընթացքում կարող է իշխանությունը փոխանցել իր որդուն
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը առաջիկա շաբաթներին կարող է իշխանությունը փոխանցել իր որդուն` թագաժառանգ Մուհամմեդ Սալման Ալ Սաուդին: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` իշխանության փոխանցումը կլինի մոտակա շաբաթների ընթացքում, որպեսզի կանխվի իշխող ընտանիքի այլ անդամների անհամաձայնությունը:
Ըստ որոշ վերլուծաբանների` Սաուդյան Արաբիայում իշխանության համար ներքին պայքարն արդեն սկսվել է: