Դեյր Զորում ԻՊ-ի հարձակման զոհ է դարձել 7 քաղաքացի
Սիրիայի պետական հեռուստատեսությունը հաղորդում է, որ Դեյր Զորում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորուման կողմից հարձակման արդյունքում առնվազն 7 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 29 վիրավորվել են: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` զինյալները հրթիռային հարձակում են իրականացրել Հաբաշի շրջանում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սիրիական բանակը և դաշնակից ուժերի զինվորները Դեյր Զորի հարավ-արևմուտքից միացել էին քաղաքի պաշտպաններին: