82902 դիտում
23:14 08-09-2017
Առեղծվածային դեպք Գառնիի ձորում. 4 քաղաքացու վիճաբանությունից հետո 47–ամյա տղամարդու դին տեղափոխվել է բուժկենտրոն. կա 1 վիրավոր, երկուսին փնտրում են
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 3-ին Գառնի գյուղի բուժկենտրոն տեղափոխված Երևան քաղաքի բնակիչ, 47-ամյա Արմեն Մեհրաբյանի մահվան փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը նշված բուժկենտրոն է տեղափոխվել Ա. Մեհրաբյանը՝ «ձախ ականջի հետնամասում կապտուկի առկայությամբ» ախտանիշով:
Միևնույն ժամանակ, նույն օրը, ժամը 23:30-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Վահե Հովակիմյանը:
Վերջինս հիվանդանոց մեկնած Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է Գառնիում՝ վայր ընկնելու հետևանքով:
Գ Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Հովակիմյանը, Ա,. Մեհրաբյանը և ևս 2 հոգի Գառնիի ձորում կենցաղային հարցի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որից հետո Ա. Մեհրաբյանը տեղափոխվել է Գառնի գյուղի բուժկենտրոն՝ մահացած վիճակում, իսկ Վ. Հովակիմյանն էլ ժամեր անց՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի որոշմամբ Աբովյանի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ ստեղծվել է քննչական խումբ՝ դեպքի հանգամանքները ամբողջովին բացահայտելու, մյուս անձանց հայտնաբերելու և Ա. Մեհրաբյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Քննիչ Բաղյանի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
6591 դիտում
19:10 05-09-2021
Գառնիի համայնքապետարանը դեմ է եղել Գառնիի տաճարի տարածքում միջոցառման անցկացմանը