Ռուսաստանում բեռնատարը բախվել է ուղևորատար գնացքին, կա 15 տուժած
Ռուսաստանի Դաշնության Խանտե-Մանսիյսկի ինքնավար շրջանում ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար ավտոմեքենային, այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն։
Գործակալության փոխանցմամբ՝ բախման հետևանքով 15 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել։ Տուժածներից 4-ը անչափահասներ են։ Նրանց տեղափոխել են հիվանդանոցներ, մի քանիսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Գնացքը իրականացնում էր Ադլեր-Նիժնևարտովսկ երթուղին։