Գոռ Գյուրջյան. «Այս կտավը նկարելիս նիհարել եմ մի քանի կիլոգրամ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Aravot.am
«էսօրվա թեման՝ կապիտալիզմը, ծնվեց մեր առօրյայից: Եթե կարող եք նշել մի բնագավառ, որտեղ էդ դեր չի խաղում, կանցնենք իմ թվարկած բնագավառներին, որտեղ դեր է խաղում»,-այսպես է մեկնաբանում իր՝ «Հարյուր դոլարանոց թղթադրամ» կտավը` երիտասարդ արվեստագետ Գոռ Գյուրջյանը: Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում սեպտեմբերի 9-ին այն ցուցադրվեց առաջին անգամ:
«97%» վերնագրված սոլո-նախագիծը նպատակ ուներ ներկայացնել ոչ թե բողոքն ընդդեմ կապիտալիզմի, այլ արդի աշխարհում ստեղծված համընդհանուր վիճակը: Գեղարվեստի պետական ակադեմիայի նախկին ուսանող Գոռը կտավի վրա աշխատել է 1 տարի 4 ամիս: Յուղաներկով է նկարել, մի փոքր էլ անկեղծանում է. «Փոքր վրձինով եմ աշխատել»: Նպատակ ունի ապագայում կտավը ներկայացնել նաև Նյու Յորքում:
Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2017/09/10/906799/]այստեղ[/url]