Նազարբաևն իսլամական երկրներին առաջարկել է միանալ G20-ին
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը իսլամական երկրների խմբին առաջարկել է G20-ի նմանությամբ միավորվել գիտության և տնտեսության զարգացման կազմակերպության մեջ: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
«Կարծում եմ, որ անհրաժեշտ է ֆորում ստեղծել, ինչպիսին է G-20-ը, ոչ պաշտոնական խումբ իսլամական աշխարհում գիտության և տնտեսության զարգացման նպատակով: Իսլամական համագործակցության կազմակերպության 15 առաջատար երկրներից կարելի էր ստեղծել ԻՀԿ-15 կազմակերպությունը»,- ասել է Նազարբաևը:
Ինչպես հայտնում է աղբյուրը՝ նրա կարծիքով անհրաժեշտ է կանոնավոր համաժողովներ և հանդիպումներ անցկացնել, որոնք կնպաստեն Արևմուտքի երկրների հետ իսլամական աշխարհի մերձեցմանը: