Մոսկվայում տեղական ընտրություններ են ընթանում
Մոսկվայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են ընթանում: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` Մոսկվայի ժամանակով 08:00-ից բացվել են ավելի քան 3 հազար ընտրատեղամասեր։
Մոտ 500 տեղի համար պայքարում են ավելի քան 7,5 հազար թեկնածու։ Ընտրություններին մասնակցում են ինչպես տարբեր կուսակցությունների թեկնածուներ, այնպես էլ ինքնառաջադրվածներ։
Բոլոր ընտրատեղամասերում 2-ական տեսախցիկներ են տեղադրված:
Քվեարկությունը կավարտվի ժամը 20-ին: