ԱՄՆ-ի գլխավոր դատախազը ցանկանում է ստի դետեկտոր կիրառել ԱԱԽ աշխատակիցների նկատմամբ
ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ջեֆֆ Շեսանսը ցանկանում է պարզել դեպի ԶԼՄ-ների գաղտնի տեղեկատվություն ուղղորդող Ազգային անվտանգության խորհրդի աղբյուրը, այդ իսկ պատճառով նա մտադիր է ստուգումներ անցկացնել ստի դետեկտորի միջոցով։ Այդ մասին հայտնել է Axios ինտերնետ-պորտալը։
Պորտալը, վկայակոչելով իր անանուն աղբյուրը, նշում է, որ Սեշանսը մեկ անգամ չէ, որ այդ մասին հայտնել է իր գործընկերներին։
Նա հայտարարել է, որ ԱԱԽ-ում շատ քչերն ունեն հասանելիություն գաղտնի տեղեկատվությանը։
Հիշեցնենք, որ այս տարվա ձմռանը լրատվամիջոցներն իմացել էին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի, Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիայի և Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թյորբուլլի միջև տեղի ունեցած հեռախոսային զրույցների և այն մասին, թե ինչ թեմաներ էին շոշափվել։