«Իրմա» փոթորկի ուժգնությունը թուլացել է՝ հասնելով «արևադարձային դեպրեսիա» կատեգորիայի. օդերևութաբաններ
Միացյալ Նահանգներին վրա հասած «Իրմա» փոթորկի ուժգնությունը նվազել է մինչև «արևադարձային դեպրեսիա» մակարդակի։ Այդ մասին, ինչպես փոխանցում է gazeta.ru-ն, հայտնել է ԱՄՆ-ի փոթորիկների նախազգուշացման ազգային կենտրոնը։
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ առաջիկայում «Իրմա»-ի ուժգնությունը կարող է թուլանալ մինչև նվազագույն աստիճանի։
Նշենք, որ փոթորիկը մեծ վնասներ է հասցրել նաև Կուբային՝ ավերածություններ գործելով և խլելով նաև մի քանի տասնյակ մարդու կյանք։