Ադրբեջանում շնագայլերը հարձակվել են հարսանքավորների վրա. կան տուժածներ
Ադրբեջանի Աղդաշի շրջանում շնագայլերի հարձակման հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 5 մարդ։
Report.az-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Բուլագոոտւ գյուղում, երեկոյան, հարսանեկան արարողության ժամանակ, երբ անսպասելիորեն խնջույքի վրանի վրա են հարձակվել մի քանի շնագայլեր։
Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցը։