42550 դիտում
22:18 12-09-2017
Արտակարգ դեպք Երևանում. Թուրքիայի 34–ամյա քաղաքացին խնդրանքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 34-ամյա Մարուֆ Չամինը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին և հայտնել, որ այս տարվա օգոստոսի սկզբին Երևանում իրեն ծանոթ Արթուր և Արման անունով քաղաքացիները Երևանի Մաշտոցի պողոտայում կայանված իր ավտոմեքենայից գողացել են իրեն պատկանող 51 հազար ԱՄՆ դոլարը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մ. Չամինը հայտնել է, որ ինքը հանդիպել է նրանց և վերջիններս խնդրել են, որպեսզի բողոք չներկայացնի իրավապահ մարմիններին՝ խոստանալով, որ իրենից հափշտակված ողջ գումարը կվերադարձնեն, սակայն մինչև այժմ 30 հազար ԱՄՆ դոլարը վերադարձրել են, իսկ 21 հազարը՝ ոչ:
Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել: Հանգամանքները պարզվում են:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
11892 դիտում
21:23 07-08-2018
Արցախի ԱԺ մի խումբ պատգամավորներ դիմել են ՀՀ գլխավոր դատախազին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով
4884 դիտում
14:37 07-05-2019
Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու խնդրանքով