211652_close_icon
views-count64335 դիտում article-date 23:32 07-08-2017

Արտակարգ դեպք Գլխավոր դատախազությունում. անվտանգության պետը ՀՀ գլխավոր դատախազին զեկուցել է, որ քաղաքացին կոտրել է դատախազության անցագրային կետի ապակիները

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 4-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ժամը 11:00-ի սահմաններում մի քաղաքացի այցելել է Վազգեն Սարգսյան փողոցի վրա գտնվող ՀՀ գլխավոր դատախազություն և շենքում ընդունելության հարցի հետ կապված վիճաբանություն է ունեցել, որի ժամանակ կոտրել է դատախազության առաջին հարկի անցագրային կետի ապակիները; Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ քաղաքացին Երևան քաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ, 55-ամյա Խաչատուր Ղալեչյանն է, ում նույն օրը ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները հայտնաբերել են: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ միջադեպի մասին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին տեղեկությունը փոխանցել է ՀՀ գլխավոր դատախազության անվտանգության ծառայության պետ Հայկ Վարդանյանը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր