Նավթի համաշխարհային գները նվազում են
Նավթի գները միջազգային առևտրի էլեկտրոնային բորսաներում սկսել են նվազել. այդ են վկայում առևտրի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։
Այսպես, այսօր առավոտյան Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.24 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 54,14 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.02 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 48.22 ԱՄՆ դոլար։