211652_close_icon

Իրանում ահաբեկչություններ էին ծրագրվել. ԻՊ-ի անդամ է ձերբակալվել

views-count8347 դիտում article-date 15:44 13-09-2017
Իրանում ձերբակալվել է «Իսլամական պտություն» ահաբեկչակա խմբավորման անդամ, ով մայրաքաղաք Թեհրանում մի շարք ահաբեկչություններ էր նախապատրաստում։ Այդ մասին, ինչպես հաղորդում է PressTV-ն, հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության կորպուսի պահակազորի գնդապետ Ամին Յաամինին։ Կասկածյալին ձերբակալել են Թեհրանի մերձակայքում գտնվող Անդիշ քաղաքում։ «Այս պահի դրությամբ մի քանի կարևոր տեղեկատվություն ենք ձեռք բերել ձերբակալված ԻՊ անդամի բջջային հեռախոսից։ Նա գտնվում է մեկուսարանում»,-ասել է գնդապետը։ Վերջինս հավելել է, որ մուսուլմանների Մուհարրամ սուրբ ամսին մոտ 300 ահաբեչություն էր ծրագրվել իրականացվել։

Նմանատիպ նյութեր