211652_close_icon
views-count90663 դիտում article-date 20:51 13-09-2017

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով պաշտոնանկություններ և փոխատեղումներ են տեղի ունեցել Ոստիկանությունում

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ- գնդապետ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել և Ոստիկանության կադրերի ռեզերվ են անցել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Լաերտ Գրիգորյանը, Ոստիկանության Աբովյանի բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանը, իսկ ՀՀ Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով Արա Կարապետյանը ազատվել է Ոստիկանության Բազումի բաժնի պետի պաշտոնից՝ անցնելով թոշակի: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Լևոն Յազիչյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի պաշտոնում: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ռոման Կիրակոսյանը ազատվել է Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի պաշտոնից և նշանակվել է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Սարգիս Այվազյանը ազատվել է Ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել Ոստիկանության Բազումի բաժնի պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արթուր Հարությունյանը ազատվել է Ոստիկանության Իջևանի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել Ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Ոստիկանության Աբովյանի բաժնի պետ է նշանակվել Արսեն Արզումանյանը, ով մինչ այդ աշխատում էր Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Հայկ Թումանյանը ազատվել է Ոստիկանության Մեծամորի բաժնի պետի պաշտոնից:

Նմանատիպ նյութեր