4623 դիտում
10:14 14-09-2017
Անվտանգ երթևեկության մեկամսյակն էլ երեխաների անվտանգությունը չապահովեց. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Օգոստոսի 31-ից հանրապետությունում մեկնարկել է ճանապարհային անվտանգ երթևեկության մեկամսյակ։ Գիտելիքի օրվան նվիրված այս միջոցառման ընթացքում ճանապարհային ոստիկանները թե՛ Երևանում, թե՛ մարզերում հատկապես ուսումնական հաստատությունների տարածքներում ավելի ուժեղացված շուրջօրյա ծառայություն պետք է կատարեն, ցանկացած օրինախախտ վարորդի ավտոմեքենան էլ տեղափոխեն տուգանային հրապարակ։
Արդեն 15 օր է, սակայն, ոչ մի ճանապարհային ոստիկան չի նկատում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոց տանող ճանապարհի երկու կողմերի մայթերը «բռնագրաված» մեքենաները, կամ էլ նկատում են, բայց չտեսնելու են տալիս։ Մայթերին ամեն օր ավտոմեքենաներ են կայանում՝ այնպես, որ երեխաները դպրոց գնալ-գալիս չեն կարողանում օգտվել մայթերից և ստիպված են լինում Չարենցի փողոցից մինչև վերևում գտնվող դպրոց փողոցով քայլել։
Ի դեպ, այս տարածքում տեսախցիկներ չկան, ոչ էլ մայթերին կայանելն արգելող նշաններ։ Փաստորեն անվտանգ երթևեկության մեկամսյակն էլ երեխաների անվտանգությունը չապահովեց»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
634 դիտում
19:34 16-04-2024
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
39638 դիտում
09:54 08-05-2017
Ճանապարհային ոստիկանությունում քննարկվեց անչափահասների ճանապարհային երթևեկության անվտանգությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
961 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»