Թույլ չենք տա նրանց ազատություն ստանալ Հայաստանում. Գենադի Զյուգանով
Ռուսաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը «Մոսկվա-Բաքու» առանցք համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Կովկասում խաղաղությունն անհնար է առանց Մոսկվայի հետ սերտ գործակցության: Այս մասին հայտնում է haqqin.az-ը:
Նրա խոսքով, Արցախի հակամարտության լուծումը պետք է փնտրել բանակցությունների սեղանին, համբերություն և բարի կամք ցուցաբերել:
Զյուգանովն անդրադարձել է Հայաստանում հակառուսական տրամադրությունների տարածմանն ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ցանկությանը:
«Ռուսաստանից ազդեցության գոտուց բոլոր դուրս եկողների մոտ վատ իրավիճակ է ստեղծվում: Ամերիկյան դուդուկի տակ պարող մարդիկ Ռուսաստանին չեն ծառայում: Հայաստանի այդ ուժերին չի կարելի ազատություն տալ: Մենք դա թույլ չենք տա»,- ասել է Ռուսաստանի կոմունիստների առաջնորդը: