4383 դիտում
16:10 14-09-2017
Տնտեսվեց 8 ժամ և վայրկյանում 3 լիտր ջրաքանակ. «Վեոլիա Ջուր»-ը վերականգնեց վթարված ջրատարը
Սևանի Ճանապարհային ոստիկանության հենակետի հետնամասում վթարվել էր Լճաշենի խորքային հորերի ջուրը դեպի «Սևան» Օրվա կարգավորիչ ջրամբարը սնուցող, ինչպես նաև հարակից համայնքներին կենարար հեղուկ մատակարարող 500մմ տրամագծով ջրատարը։ Դրա հետևանքով դադարեցվել էր Սևան քաղաքի, Վարսեր, Գագարինավան, Ցամաքաբերդ համայնքների, «Սևան» քրեակատարողական հիմնարկի ջրամատակարարումը։
Հաշվի առնելով տեղանքի ռելիեֆը, անբարենպաստ եղանակային պայմաններն ու սպասվող աշխատանքի մեծ ծավալը, ընկերությունը ստիպված էր նշված բնակավայրերում 36 ժամով ջրանջատում հայտարարել: Օրենքը նման երկարաժամկետ ջրանջատում թույլատրում է, բայց բնակիչներին ու հիմնարկ-ձեռնարկություններին այդքան երկար ժամանակ թողնել անջո՞ւր… Բա պատասխանատվությո՛ւնը սպառողների առջեւ, բա մարդկային խի՛ղճը:
Վեոլիա Ջրում նշված 36 ժամը դիտարկվեց որպես ծայրահեղ թույլատրելի, բայց ոչ պարտադիր, առավել եւս ընդունելի ժամկետ: Ամեն ինչ պետք էր անել ժամ առաջ ջրամատակարարումը վերսկսելու համար:
Դրա համար ջրատարը դատարկվելուն անմիջապես հաջորդեց Ընկերության «Արևելք» տարածաշրջանի տնօրինության «Սևան» տեղամասի աշխատակիցների կողմից տեղանքի ուսումնասիրությունը: Ասֆալտը քանդելուց հետո պարզվեց, որ մետաղական խողովակաշարը զոդման «կարից» պոկվել էր, ինչի հետևանքով ջուրն աննպատակ հոսում-կորչում էր ինչ-որ տեղ խորքերում: Խնդրի լուծման նպատակով, սկզբում մասնագետները եռակցման միջոցով վերականգնեցին խողովակաշարը, սակայն, որպեսզի վստահ լինեն, որ հետագայում նմանատիպ իրավիճակ չի կրկնվի, խողովակի վրա ևս մեկ մետաղյա շերտ ավելացրեցին։
Ընդհանուր առմամբ, տեղավորվեցին 28 ժամում` թե՜ իրենց, թե՜ սպառողների համար տնտեսելով 8 թանկագին ժամ: Գումարած՝ տնտեսված վայրկյանում 3 լիտր ջրաքանակը, որն ուղղվեց բնակավայրերի ջրամատակարարման բարելավմանը:
Նմանատիպ նյութեր
3623 դիտում
18:20 12-09-2017
Ճամբարակում վթարը վերացվեց և տնտեսվեց վայրկյանում 2 խմ ջուր` ի աչքալուսանք տեղի բնակիչների. Վեոլիա Ջուր
1038 դիտում
18:57 31-05-2014
Հրաչյա Քոչարի փողոցում ջրի տնտեսումը կկազմի 15 լիտր վայրկյանում. «Երևան Ջուր» ՓԲԸ
Այս բաժնից
847 դիտում
12:24 26-12-2024
Ջրային կոմիտեի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել
1555 դիտում
11:33 26-12-2024
Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (տեսանյութ)