4513 դիտում
19:06 14-09-2017
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Բորիս Մինցի անվան ինստիտուտի միջազգային խորհրդի անդամներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բորիս Մինցի անվան գլոբալ խնդիրների ռազմավարական լուծումների ինստիտուտի միջազգային խորհրդի անդամներին, ովքեր այսօր Երևանում Հայ-ռուսական համալսարանի գործընկերների հետ միասին կազմակերպել են «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանը: Հանրապետության Նախագահը նստաշրջանին ուղերձ է հղել:
Սերժ Սարգսյանը ողջունել է Հայաստան ժամանած առաջատար փորձագետներին և պրոֆեսորներին, անվանի քաղաքական գործիչներին և բարերարներին, ովքեր մտահոգված են արդի գլոբալ խնդիրներով ու մարտահրավերներով և պատրաստ են ներդնել իրենց մեծ փորձն ու գիտելիքները՝ միավորելով ջանքերը արդյունավետ խորհրդատվությունների և ճիշտ լուծումներ գտնելու համար:
Նախագահն այդ համատեքստում բարձր է գնահատել Բորիս Մինցի անվան ինստիտուտի գործունեությունը, և խորհրդի բոլոր անդամների նվիրվածությունը կարևոր այդ գործին՝ ընդգծելով, որ բոլոր երկրներում էլ իշխանությունները մշտապես խորհրդի ու փորձառու մարդկանց առաջարկությունների կարիքն ունեն, և այդ առումով Հայաստանը բաց է ու պատրաստակամ երկխոսության համար:
Շնորհակալություն հայտնելով Հանրապետության Նախագահին ընդունելության համար՝ Բորիս Մինցը և հանդիպման մյուս մասնակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ Երևանում կայացած նստաշրջանը բավականին հետաքրքիր և արդյունավետ է անցել՝ հնարավորություն ընձեռելով լսելու նաև հայկական կողմից տարբեր փորձագետների, ակադեմիական ոլորտի աշխատակիցների ու պրոֆեսորների, ինչպես նաև պետական կառույցների աշխատակիցների կարծիքներն ու պատկերացումները երկրի զարգացման հեռանկարի և ռազմավարական ուղղությունների վերաբերյալ:
Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրերին հակիրճ ներկայացրել է անկախությունից ի վեր Հայաստանի անցած ուղին, զարգացման ընթացքը՝ ժողովրդավարության, կայացած քաղաքացիական հասարակության և շուկայական տնտեսության վրա հիմնված պետություն կառուցելու ուղղությամբ ջանքերը, առկա մարտահրավերներն ու զարգացման հեռանկարը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
2168 դիտում
15:11 20-05-2016
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին
1527 դիտում
19:35 17-06-2016
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱԶԲ տնօրենների խորհրդի անդամներին
4835 դիտում
12:22 25-10-2017
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
715 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
592 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
403 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը