«Մաքս» ծովամրրիկը ուժեղացել է մինչև փոթորկի մակարդակ
ԱՄՆ-ի փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը հայտարարել է, որ խաղաղօվկիանոսյան «Մաքս» արևադարձային ծովամրրիկը ուժեղացել է մինչև փոթորկի մակարդակ: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
«Մաքս»-ը փոթորկ է դարձել… Փոթորկի մասին նախազգուշացումը տարածվել է Մեքսիկայի հարավարևմտյան ծովափի համար»,- ասված է NHC-ի կայքում:
Ինչպես հայտնում է աղբյուրը` օդերևութաբանների տվյալներով՝ փոթորիկը գտնվում է Ակապուլկոյից 85 կիլոմետր հարավ-արևմուտք ընկած շրջանում և դեպի արևելք է շարժվում ժամում 9 կիլոմետր արագությամբ: Քամու առավելագույն արագությունը կազմում է ժամում 120 կիլոմետր:
Սպասվում է, որ փոթորիկը հորդառատ անձրևներ կբերի Հերերոյի և Օահակայի նահանգներ: Օդերևութաբանները չեն բացառում, որ առատ տեղումները կարող են հանգեցնել հեղեղումների և սողանքների: