Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել
Նյու Յորքի և Լոնդոնի առևտրի էլեկտրոնային բորսաներում շարունակվում է նավթի գների անկումը, ինչը վկայում են առևտրի տվյալները։
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.31 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 55.30 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,28 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 49,75 ԱՄՆ դոլար։