6474 դիտում
10:53 15-09-2017
Պուտինի ներկայացուցիչը Երևանում քննարկե՞լ է «Խավարում» ցուցահանդեսը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Միխայիլ Շվիդկոյին: Առաջին հայացքից սովորական դիվանագիտական արարողակարգ, գուցե մի փոքր զգայուն այն տեսանկյունից, որ Հայաստանում Ռուսաստանից այդօրինակ բանագնացների ընդունելությունը միշտ հարց է առաջացնում, թե ինչ «փորացավով» կարող էր Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ գործուղվել Հայաստան:
Ներկայումս, սակայն, Շվիդկոյի ընդունելությունն ԱԳ նախարարի մակարդակով տեղի է ունենում խիստ խորհրդանշական պահի, երբ Հայաստանում ծագել է, այսպես ասած, աղմկոտ պատմությունը մշակույթի ոլորտում: Խոսքը Հովհաննես Թումանյանի թանգարանի կազմակերպած ցուցահանդեսի և դրա փակման վերաբերյալ Հայաստանի մշակույթի նախարարության որոշման մասին է: Իսկ ցուցահանդեսը վերաբերում էր ստալինյան, բոլշևիկյան բռնությունների զոհերին, նվիրված էր նրանց հիշատակին:
Եվ ահա, Հայաստանում ծագած այդ աղմկոտ պատմության ֆոնին, երբ ցուցահանդեսից 22 օր անց մշակույթի նախարարությունը հանկարծ որոշում է, որ այն պետք է փակել, Հայաստան է այցելում մշակութային գործակցության հարցերով ՌԴ նախագահի ներկայացուցիչ Շվիդկոյը, որին Հայաստանում ընդունում են բավական բարձր մակարդակով:
Բայց բանն այն է, որ Հայաստանում ստալինյան բռնությունների զոհերի հիշատակին բացված ցուցահանդեսը փակելու մշակույթի նախարարության որոշումը անուղղակիորեն, բայց հենց հայ-ռուսական միջմշակութային գործակցության օրինակ է: Բանն այն է, որ ռուսական, այսպես ասած, ժամանակակից մշակույթում կամ ավելի շուտ մշակութային քաղաքականության տիրույթում Ստալինն ու նրա գործունեությունը ոչ միայն վաղուց այլևս չեն դիտարկվում, այսպես ասած, բռնությունների կամ անիրավությունների համատեքստով, այլ հակառակը՝ Ստալինը դիտարկվում է իբրև պետականապաշտության, արժանապատվության խորհրդանիշ, որը Խորհրդային Միությունը հասցրել էր համաշխարհային տերության մակարդակի:
Եթե Հայաստանում Նժդեհի արձանի տեղադրումը կարող է անհանգստություն առաջացնել Մոսկվայում ԱԳՆ խոսնակի մակարդակով, ապա ամենևին զարմանալի կամ անսպասելի չի լինի, եթե Ռուսաստանում պետական ամրության և արժանապատվության խորհրդանիշ դարձող Ստալինի բռնությունների զոհերի հայաստանյան թանգարանի բացումը անհանգստություն առաջացներ ՌԴ նախագահի ներկայացուցչի մակարդակում»:
[b]Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4531 դիտում
22:15 04-02-2015
Մարտի 20-ին արեւի խավարում տեղի կունենա
1753 դիտում
11:43 22-02-2015
«Լույսը խավարում լուսավորում է» ֆիլմում վկայություններ են տալիս երիտասարդները. տեսանյութ
7002 դիտում
23:48 17-03-2015
Արևի խավարում՝ մարտի 20-ին
Այս բաժնից
961 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»