Շվեյցարական Գրիզոնում դարձյալ փլուզումներ են
Շվեյցարիայի Գրիզոնում դարձյալ լեռնային սողանքներ են սկսվել: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` սողանքները գրանցվել են երեկ տեղական ժամանակով 20:30-ից մինչև 22:30-ն ընկած ժամանակահատվածում:
Տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան: Իսկ նրանք, ովքեր անվտանգության նկատառումներից ելնելով տարհանվել էին, կեսօրին վերադարձել են իրենց տներ: