ԱՄՆ-ի Սենատը հարցաքննելու է Դոնալդ Թրամփի անձնական իրավաբանին
«Ռուսաստանի հետ կապերի» գործի շրջանակներում ԱՄՆ-ի Սենատը հարցաքննության է կանչելու երկրի նախագահ Դոնալդ Թրամփի անձնական իրավաբան Մայքլ Քոեին։
CNN հեռուստաալիքի տվյալներով՝ սեպտեմբերի 19-ին Քոենընայցելելու է Սենատ, որտեղ ցուցմունք է տալու Սենատի՝ հետախուզության հարցերով հատուկ կոմիտեին, որն էլ վարում է հետաքննությունը։
Կոմիտեի հետ ճեպազրույցը տեղի կունենա տեղի ժամանակով ժամը 14։30-ին։
Նշենք, որ Թրամփի իրավաբանն արդեն նշված գործով ցուցմունք է տվել Կոնգրեսում այս տարվա օգոստոսին։ Նրան մեղադրում են ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հետ Մոսկվայում «Թրամփ Թաուեր» շենքի շինարարարության թույլտվության հարցով նամակագրություն ունենալու մեջ։