Նոր կանոններ՝ Տաջիկստանում. արգելվել է «3 մանեթանոց լացը»
Տաջիկստանի՝ կրոնական հարցերով կոմիտեն մի շարք փոփոխություններ է մտցրել սգո արարողությունների մասին կանոնագրքում, հաղորդում է «Ասիա +»-ը։
Այսպես, գլխավոր փոփոխությունը համարվել է այն, որ այսուհետ սգո արարողության ժամանակ թույլատրելի կլինի լացելը, սակայն ոչ բարձր ձայնով և առավել ևս՝ ոչ բղավոցներով։
Արգելվել է գլուխը գետնին հարվածելը, մազերը քաշելը, դեմքը ճանկռոտելը, ինչպես նաև նշված արարողության ժամանակ հատուկ լացողներ վարձելը, ինչպես արվում էր նախկինում։
Բացի այս ամենից, արգելվել են, այսպես կոչված, «յոթ»-ը, «ինքնահող»-ը, «քառասունք»-ը, «տարի»-ն և մի շարք այլ արարողություններ։