«Ատլետիկոն» Կոստայի համար «Չելսիին» առաջարկել է 55 մլն եվրո
«Ատլետիկոն» վերջնական առաջարկ է արել «Չելսիին»՝ հարձակվող Դիեգո Կոստայի տրանսֆերի վերաբերյալ
Մադրիդցիները լոնդոնյան ակումբին առաջարկել են երաշխավորված 55 մլն եվրո և ևս 10 մլն եվրո՝ որպես պարգևավճարներ: «Չելսին» առայժմ չի պատասխանել:
Լոնդոնցիները չեն ցանկանում Կոստային վճարել տրանսֆերի արժեքի 5%-ը, թեպետ նման կետ կա պայմանագրում: «Չելսին» պնդում է, որ այդ 2,75 մլն եվրոն վճարի «Ատլետիկոն», սակայն մադրիդցիներն առայժմ մտադիր չեն դա անել, քանի որ առանց այդ էլ Կոստայի տրանսֆերը նրանց համար ռեկորդային արժեք է ունենալու:
Սպասվում է, որ մոտ օրերս թիմերը համաձայնության կգան և Կոստան կկարողանա «Ատլետիկոյին» միանալ հունվարին: