3432 դիտում
11:13 19-09-2017
Լեզուն ամենևին էլ երկրորդական խնդիր չէ, և «կայսերական կենտրոններում» դա շատ լավ հասկանում են. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ժողովրդի ինքնիշխանությունը ճնշելու կարևոր բաղադրիչներից մեկը լեզվի հանդեպ ոտնձգություններն են: Այդպես էր միշտ՝ Խորհրդային Միության, ինչպես նաև ռուսական, բրիտանական կամ օսմանյան կայսրությունների ժամանակ: Մետրոպոլիայի իշխող ազգի լեզուն մարդկանց առջև դռներ էր բացում, համարվում էր որոշակի «արիստոկրատիզմի» նշան: «Հպատակ ազգերի» սեփական լեզուն այդ դեպքում դառնում է երկրորդ կարգի, անկիրթ, պարզունակ մարդկանց սեփականությունը: Որ լեզվով որ խոսում կամ գրում ես, այդ ազգի իրողություններով, ընկալումներով էլ մտածում ես: Այնպես որ՝ լեզուն ամենևին էլ երկրորդական խնդիր չէ, և «կայսերական կենտրոններում» դա շատ լավ հասկանում են:
Ելցինի ժամանակ մենք նման խնդիր չունեինք՝ Ռուսաստանը ցանկանում էր ունենալ լավ հարևաններ, ոչ թե «հպատակներ»: 2000 թվականից այս խնդիրը պարբերաբար ծագում է: Ընդ որում, Հայաստանում դժվար թե համարձակվեն փոխել սահմանադրական դրույթը, ըստ որի՝ մեր պետական լեզուն հայերենն է: Բայց հետևողականորեն ու բավականին հաջող կերպով փորձ է արվում օտար լեզվին կրթական համակարգում տալ այնպիսի մի կարգավիճակ, որն, ըստ էության, հակասության մեջ է մտնում Հիմնական օրենքի հետ:
Էլ չասած ռուսաստանցի չինովնիկների, մեղմ ասած, անտակտ հայտարարությունների մասին, թե ԵԱՏՄ երկրները պետք է անցնեն «կիրիլիցայի»: Չնայած այս վերջին առաջարկը գուցե հավանեն Ռուսաստանում ապրող և համացանցում «ազգային թեմաներով» գրառումներ անող «хайренасернеры»:
Ինչ խոսք, օտար լեզու իմանալը լավ բան է. ռուսերենին տիրապետելը ինձ, մեղմ ասած, չի խանգարում: Հակառակը՝ որոշակի առավելություններ է տալիս նրանց նկատմամբ, ովքեր կարողանում են կարդալ և հաղորդակցվել միայն հայերեն: Կերազեի նույն չափով տիրապետել որևէ այլ օտար լեզվի, և պետք է ասել, որ այսօրվա երիտասարդներին համացանցն ու զանազան ծրագրերը լիուլի դրա հնարավորությունը տալիս են: Բայց օտար լեզվին տիրապետելը և դրան պետական որևէ կարգավիճակ տալը խիստ տարբեր բաներ են: Դա կոնկրետ Ռուսաստանի հետ կապ չունի. եթե Միացյալ Նահանգները պարտադրեր Հայաստանին, որ անգլերենը որևէ ձևով պետական կարգավիճակ ստանար` ես նույնը կասեի:
Ի դեպ` անգլերենի մասին: Ես այնքան էլ լավ չեմ հասկանում, թե ինչու հայկական հեռուստաալիքներով պետք է դիտեմ ամերիկյան ֆիլմեր ռուսերեն թարգմանությամբ: Պետք է, հավանաբար, այստեղ կիրառել եվրոպական երկրների փորձը, որոնք այդ ֆիլմերը հեռարձակում են լուսագիրներով: Մերոնք էլ, կարծում եմ, կարող են այդպես անել: Այդպիսով կլուծվի երեք խնդիր.
1/ կկատարվի օրենքի պահանջը,
2/ լուսագրերը հեռուստաընկերություններից մեծ ծախսեր չեն պահանջի,
3/ հեռուստադիտողները կլսեն անգլերեն (ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն) խոսքը և տակը կկարդան թարգմանությունը:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
730 դիտում
12:17 14-04-2024
Իրանցիները շատ հստակ գիտակցում են, որ Մերձավոր Արևելքում, ցավալիորեն, հասկանում են միայն ուժի լեզուն․ իրանագետ
1908 դիտում
21:06 22-02-2017
Ես շատ լավ հասկանում եմ, որ մեր գյուղացին լավ չի ապրում. ՀՀ վարչապետ
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»