211652_close_icon
views-count8147 դիտում article-date 13:04 19-09-2017

«Մեղրի» և «Արաս» գոտիների համագործակցությունը կարող է լինել հայ-իրանական տնտեսական փոխգործակցության խորացման լավագույն կամուրջը. Սուրեն Կարայան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը սեպտեմբերի 16-ին իրանական կողմի հրավերով այցելել է ԻԻՀ «Արաս» ազատ տնտեսական գոտի: Նախարար Կարայանին այցի ընթացքում ուղեկցել և իրանական ազատ տնտեսական գոտու միավորներն է ներկայացրել «Արաս» գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Արաբ Բաղին։ Նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԱՏԳ-ի գյուղատնտեսական, արտադրական, արդյունաբերական, առևտրային և զբոսաշրջային տարածքներ։ Պատվիրակության կազմում էին նաև մի շարք գործարարներ Հայաստանից, որոնք տեղում գործարար կապեր են հաստատել իրանցի գործընկերների հետ, ճշգրտել հետագա համագործակցության հեռանկարները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել «Մեղրի-Արաս» խորագրով գործարար համաժողով, որը կհամախմբի Հայաստանի և Իրանի բոլոր շահագրգիռ գործարարներին, որոնք ցանկանում են երկու ազատ տնտեսական գոտիներում գործունեություն ծավալել և համագործակցել։ Նախարարն Իրանում այցելել է նաև հայկական Սուրբ Ստեփանոս վանական համալիր։ Նախարարը նշել է, որ առաջիկայում զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների խումբ կմեկնի Իրան՝ ԱՏԳ՝ իրանցի գործընկերների հետ քննակելու տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման հնավորությունները։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն իր խոսքում նշել է, որ «Մեղրի» և «Արաս» գոտիների համագործակցությունը կարող է լինել հայ-իրանական տնտեսական փոխգործակցության խորացման լավագույն կամուրջ։ «Բոլոր նախադրյալները կան, որ երկու ազատ տնտեսական գոտիները համագործակցեն, և, որ ամենակարևորն է՝ փոխլրացնեն միմյանց և դառնան տարածաշրջանային կարևորության տնտեսական կենտրոն։ Մենք միասին փնտրում ենք այն ուղիները, որոնք հնարավոր կդարձնեն երկու ԱՏԳ-ների միասնականացումը, ինչն էլ կտա ավելի մասշտաբային էֆեկտ»,- ասել է Սուրեն Կարայանը։ Նախարարը կարևորել է արդյունաբերության ոլորտում համատեղ արտադրությունների հիմնումը, ինչը, նախարարի խոսքով, հնավարություն կտա լավագույնս օգտագործելու երկու երկրների ներուժը։ «Ուրախ եմ, որ հետամուտ լինելով մեր ձեռք բերած պայմանավորվածության` այցելեցիք «Արաս» ազատ տնտեսական գոտի։ Հուսով ենք, որ նման փոխայցելություններն էլ ավելի կզարգացնեն հայ-իրանական առևտրատնտեսական կապերը։ Մենք պատրաստակամ ենք կիսելու մեր փորձը ազատ տնտեսական գոտու կառուցման և կայացման գործում» ,-նշել է «Արաս» գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Արաբ Բաղին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր