81737 դիտում
12:13 19-09-2017
Կավանին և Նեյմարը ընդհարվել են հանդերձարանում
Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրում՝ «Լիոնի» հետ խաղից (2:0) հետ ՊՍԺ-ի հարձակվողներ Էդինսոն Կավանին և Նեյմարը հանդերձարանում ընդհարվել են:
Խաղի ընթացքում ֆուտբոլիստները մի քանի անգամ վիճաբանել են. նախ, թե ով պետք է իրացնի տուգանային հարվածը, իսկ հետո՝ 11մ. հարվածը: Նշվում է, որ Կավանիի և Նեյմարի վիճաբանությանը միջամտել են թիմակիցները և նրանց բաժանել:
Կոնֆլիկտի պպատճառներից մեկը լավագույն ռմբարկուի համար նախատեսված պարգևավճարն է: Կավանիի պայմանագրում կա կետ, համաձայն որի նա մոտ 1 միլիոն եվրո կստանա, եթե դառնա Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու: Ենթադրվում է, որ Նեյմարի պայմանագրում էլ կա նման կետ:
Նախորդ մրցաշրջաններում ՊՍԺ-ի հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը ռմբարկուական մրցավազքում հաղթելու համար ստանում էր 1,5 մլն եվրո:
Միջադեպից հետո Նեյմարը Կավանիի ինստագրամի էջը [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/18/1077656/]արգելափակել[/url] է, իսկ ուրուգվայցին հայտարարել է, թե բրազիլացու հետ խնդիրներ չունի:
Նմանատիպ նյութեր
8637 դիտում
17:51 22-10-2017
Նեյմարը ընդհարվել է ՊՍԺ-ի մարզչի հետ
4010 դիտում
18:43 05-10-2014
Վենգերն ու Մոուրինյոն ընդհարվել են. տեսանյութ
2190 դիտում
19:46 28-06-2016
ԱՄՆ Տեխասում բեռնատար գնացքներ են ընդհարվել
Այս բաժնից
2515 դիտում
13:25 25-01-2025
Համահայկական 2-րդ ձմեռային խաղերը կկայանան փետրվարի 1-7-ը Ջերմուկում
2569 դիտում
11:36 25-01-2025
Ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանը տեղափոխվել է հունգարական ակումբ
2929 դիտում
20:35 23-01-2025
Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է Հայաստանի շախմատի եռակի չեմպիոն