5428 դիտում
16:19 19-09-2017
Հայոց ցեղասպանության թանգարանը համալրվեց Վատիկանի արխիվներից ձեռք բերված արժեքավոր փաստաթղթերով
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համալրվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ արժեքավոր փաստաթղթերով, որոնք ձեռք են բերվել Վատիկանի գաղտնի արխիվներից: Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի աջակցությամբ և իտալահայ գործարար Արթուր Ասատրյանի միջոցներով ձեռք բերված փաստաթղթերը սեպտեմբերի 19-ին հանձնվեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Տեղակացնում է [url=https://armenpress.am/arm/news/905735/hayoc-cexaspanutyan-tangarany-hamalrvec-vatikani-arkhivneric.html]«Արմենպրեսը»[/url]:
Փաստաթղթերը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանին հանձնեց «Ծագումով հայեր» հաղորդաշարի հեղինակ Մանանա Հակոբյանը:
Նա ընդգծեց, որ Վատիկանի արխիվներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բավականին մեծ քանակի փաստաթղթեր կան, որոնց մի մասը իրենք հիմա հանձնում են Հայոց ցեղասպանության թանգարանին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը նշեց, որ փաստաթղթերը դեռ պետք է ուսումնասիրվեն, սակայն նկատեց, որ դրանցում Հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան Կայսրությունում աշխատող Վատիկանի ներկայացուցիչների բլանկներն են:
«Այսինքն, խոսքն այդ տարիներին Օսմանյան Կայսրությունում աշխատող դեսպանների մասին է: Փաստաթղթերը, ինչպես առաջին հայացքից հասկացա, դիվանագիտական գրագրումներ են, կան ինչպես ձեռագիր, այնպես էլ մեքենագիր գրագրումներ: Շատ արժեքավոր փաստաթղթեր են, որոնք իրենց տեղը կունենան մեր թանգարանում: Առաջիկայում մենք մանրամասն կուսումնասիրենք դրանք»,- մանրամասնեց Սուրեն Մանուկյանը՝ ընդգծելով, որ փաստաթղթերը 2014-2017թթ. ընկած ժամանակահատվածում Օսմանյան Կայսրությունում կատարված իրադարձությունների վերաբերյալ են:
Նմանատիպ նյութեր
4202 դիտում
23:20 20-09-2017
Վատիկանի գաղտնի արխիվներից Հայաստան են բերվել Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթեր
926 դիտում
15:23 22-05-2015
Վարշավայում բացված ցուցահանդեսում ներկայացվել են Հայոց ցեղասպանության թեմայով արժեքավոր հրատարակությունները
Այս բաժնից
898 դիտում
20:08 23-01-2025
ՔԿՀ-ներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է․ ՄԻՊ
562 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
745 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը