Թուրքիայում հայտնվել է առաջին «կանացի» տրոլեյբուսը
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մալաթիայի իշխանությունները հայտարարել են, որ քաղաքում սկսելու են աշխատել տրոլեյբուսներ, որոնք նախատեսված են միայն կանանց համար: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
«Այսօր այս տրոլեյբուսներն սկսել են աշխատել հենց կանանց խնդրանքով, քանի որ նրանց համար այդպես ավելի հարմարավետ է»,- ասված է հայտարարության մեջ:
Ինչպես հայտնում է աղբյուրը`տրոլեյբուսիը վարդագույն է, իսկ նրանց վարորդները կանայք են: