Կահիրեում անհայտ անձինք կոտրել են դուռը և ներխուժել պատմական պալատ
Անհայտ անձինք կոտրել են Եգիպտոսի կառավարիչ Մոհամմեդ Ալիի պատմական պալատի դուռը և ներս մտել: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` պալատը գտնվում է Կահիրեի Շավա ալ-Հեմի շրջակայքում:
Երեքշաբթի առավոտյան թանգարանը բացող աշխատակիցները հայտնաբերել են, որ անվտանգության և պատմական շենքի մի շարք այլ սենյակների դռներ բաց են: Անհայտ անձիք անվտանգության սենյակից գողացել են նաև մի քանի սենյակների ու դահլիճների բանալիներ:
Տարածքի նախնական ուսումնասիրության արդյունքում չի բացահայտվել որևէ արժեքավոր ցուցանմուշի կորուստ: Միևնույն ժամանակ ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը սկսել է գույքագրել պալատի գույքը: