137176 դիտում
21:04 19-09-2017
Արարատի մարզում 2 հոգու մահվան պատճառ դարձած ավտովթարի փաստով մեղադրանք է առաջադրվել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի 22-ամյա աշխատակցուհուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արթուր Ավետյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով և որպես մեղադրյալ է ներգրավվել Երևան քաղաքի բնակչուհի, 22-ամյա Էլեն Գրիգորյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ բնակության վայրից չհեռանալու, ով կասկածվում է սեպտեմբերի 9-ին Արարատի մարզում 2 հոգու մահվան պատճառ դարձած խոշոր ու ողբերգական ավտովթարում:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/09/1076940/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Վանաշեն-Վեդի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել էին Opel մակնիշի 34 ՏC 386 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 65 ՍՏ 384 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով «06»-ի վարորդն ու Opel-ի ուղևորը տեղում մահացել էին, իսկ 1 հոգի տեղափոխվել էր հիվանդանոց։
Նրանց դիերը ավտոմեքենայից դուրս էին բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարները։
Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր Ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Համլետ Համբարյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Կարեն Թադևոսյանի և հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արթուր Ավետյանի գլխավորությամբ։
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 117+
117+